ՊՍԺ-ն պատրաստ է 75 մլն եվրո վճարել Միլինկովիչ-Սավիչի տրանսֆերի դիմաց

24 Հունիսի 2019 22:25
ՊՍԺ-ն պատրաստ է 75 մլն եվրո վճարել Միլինկովիչ-Սավիչի տրանսֆերի դիմաց

ՊՍԺ-ն հետաքրքրված է «Լացիո»-ի կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչի ծառայություններով: Այս մասին հաղորդում է Corriere dello Sport-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ փարիզյան գրանդի ղեկավարությունն այդքան էլ հեշտ բանակցություններ չի սպասում հռոմեացիների նախագահ Կլաուդիո Լոտիտոյի հետ, ով մեկ տարի առաջ հրաժարվել էր ֆուտբոլիստին բաց թողնել 120 մլն եվրոյի դիմաց: Ֆրանսիայի գործող չմեպիոնի հույսն ակումբի նորանշանակ սպորտային տնօրեն Լեոնարդոն է, ով ջերմ հարաբերությունների մեջ է Միլինկովիչ-Սավիչի գործակալի հետ:

Հաղորդվում է, որ ՊՍԺ-ն պատրաստ է 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց «արծիվներ»-ին վճարել 75 մլն եվրո:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: