ՊՍԺ-ի նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնն, ով հիմա ազատ գործակալի կարգավիճակ ունի ու նոր ակումբ է փնտրում, նոր լուսանկար է հրապպարակել Instagram-ի իր էջում:
«Երթևեկելու գլխավոր կանոն. մի վերադարձիր այն ճանապարհով, որով ընթացել ես՝ ընտրիր մեկ այլ ուղի»,- մեկնաբանել իտալացի դարպասապահը:
Լուսանկարը քննարկումների առիթ է տվել նրա հետևորդներին: Նրանցից շատերը քննդատել են Բուֆոնին այն բանի համար, որ նա ընթանում է 155 կմ/ժ արագությամբ, չի կապել ամրագոտին, իսկ ձախ ձեռքի մոտ գտնվում է Marlboro ապրանքանիշի ծխախոտի տուփ:
Ավելի վաղ տեղեկություն կար, որ 41-ամյա խաղացողը կարիերան կարող է շարունակել «Պորտու»-ում: