200%-ով վստահ եմ, որ Մբապեն չի հեռանալու թիմից. ՊՍԺ-ի նախագահ

17 Հունիսի 2019 16:04
200%-ով վստահ եմ, որ Մբապեն չի հեռանալու թիմից. ՊՍԺ-ի նախագահ

ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆին վստահ է, որ թիմի երիտասարդ հարձակվող Կիլիան Մբապեն առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ չի փոխի ակումբային գրանցումը:

«Ես 200%-ով վստահ եմ, որ Կիլիան Մբապեն գալիք մրցաշրջանում նույնպես մնալու է թիմում»,- Ալ-Հելաիֆիի խոսքերն է մեջբերում France Football-ը:

Ավելի վաղ, տեղեկություն կար, որ 20-ամյա ֆուտբոլիստի հայրը, ով նաև վերջինիս գործակալն է աշխատում է իր տղային Մադրիդի «Ռեալ» տեղափոխելու ուղղությամբ:

Մբապեի ներկայիս համաձայնագիրը փարիզյան գրանդի հետ սպառվում է 2023 թվականին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: