ՊՍԺ-ն մտադիր է նոր պայմանագիր կնքել իր առաջատար խաղացողներից մեկի հետ

13 Հունիսի 2019 10:50
ՊՍԺ-ն մտադիր է նոր պայմանագիր կնքել իր առաջատար խաղացողներից մեկի հետ

ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանին առաջիկա տարիների ընթացքում կշարունակի պաշտպանել փարիզյան գրանդի գույները:

Get French Football-ի տեղեկություններով՝ ակումբի ղեկավարությունը մտադիր է ևս մեկ տարով երկարաձգել պայմանագրի ժամկետն ուրուգվայցու հետ: Նշվում է, որ մոտ օրերս կողմերը կսկսեն բանակցություններն այդ հարցի շուրջ:

32-ամյա ֆուտբոլիստի ներկայիս համաձայնագիրն ուժի մեջ է մինչև 2020 թվականը:

Ավարտված մրաշրջանում Կավանին մասնակցել է 21 խաղի՝ դառնալով 18 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: