Էմերիի օրոք ես ամեն գնով ցանկանում էի հեռանալ ՊՍԺ-ից. Դի Մարիա

12 Հունիսի 2019 14:12
Էմերիի օրոք ես ամեն գնով ցանկանում էի հեռանալ ՊՍԺ-ից. Դի Մարիա

ՊՍԺ-ի վինգեր Անխել դի Մարիան խոստովանել է, որ ցանկացել է փարիզյան ակումբից հեռանալ այն ժամանակ, երբ թիմը գլխավորում էր Ունայի Էմերին:

«Երբ ՊՍԺ-ն գլխավորում էր Էմերին ես այդ ժամանակ ամեն գնով ցանկանում լքել թիմը: Ես չէի խաղում և բացի այդ ցանկանում էի վերադառնալ Արգենտինայի հավաքական:

Հետո եկավ Թոմաս Տուխելը: Մենք հանդիպեցինք և նա ինձ ասաց, որ ամբողջովին վստահում է: Այդ ամենից հետո ավելի մոտիվացվեցի: Կարծում եմ՝ ավարտված մրցաշրջանում իմ ցուցադրած խաղը հաստատում է այդ մասին»,- արգենտինացու խոսքերն է մեջբերում La Nacion-ը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: