Mundo Deportivo. ՊՍժ-ն մտադիր է տրանսֆերային փոխանակություն կատարել «Բարսելոնա»-ի հետ

12 Հունիսի 2019 13:51
Mundo Deportivo. ՊՍժ-ն մտադիր է տրանսֆերային փոխանակություն կատարել «Բարսելոնա»-ի հետ

ՊՍԺ-ն մտադիր է տրանսֆերային փոխանակություն իրականացնել «Բարսելոնա»-ի հետ: Այս մասին տեղեկացնում է Mundo Deportivo-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ փարիզյան ակումբը պատրաստ է հրաժարվել թիմի հարձակվող Նեյմարի ծառայություններից, եթե «կապտանռնագույններ»-ի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն տեղափոխվի ՊՍԺ: Հաղորդվում է, որ ֆրանսիական թիմը հոգնել է Նեյմարի անվան շուրջ տեղի ունեցող սկանդալներից:

Նշենք, որ «կապտանռնագույններ»-ի ավագ Լիոնել Մեսսին ևս ցանկանում է, որ Նեյմարը վերադառնա «Բարսելոնա», այդ իսկ պատճառով էլ լրատվամիջոցները կարծում են, որ գործարքը ավելի քան հնարավոր է: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: