Մբապեն հրաժարվել է խոսել Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին

12 Հունիսի 2019 12:55
Մբապեն հրաժարվել է խոսել Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն հրաժարվել է կոնկրետ պատասխան տալ Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության վերաբերյալ:

«Հիմա ժամանակը չէ «Ռեալ» տեղափոխվելու մասին խոսելու համար: Բոլորն ինձ այդ մասին են հարցնում, սակայն սակայն հիմա ոչինչ չեմ ասի»,- ֆրանսիացու խոսքերն է մեջբերում Marca-ն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 20-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է հեռանալ փարիզյան ակումբից, քանի որ վատ հարաբերություններ ունի թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի և Նեյմարի հետ: Նրա ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «արքայական ակումբ»-ը: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: