Դե Լիգտը տեղափոխվում է ՊՍԺ. ֆուտբոլիստի գործակալն արդեն ժամանել է Փարիզ

12 Հունիսի 2019 11:12
Դե Լիգտը տեղափոխվում է ՊՍԺ. ֆուտբոլիստի գործակալն արդեն ժամանել է Փարիզ

«Այաքս»-ի ավագ Մատեյս Դե Լիգտը կարիերան կշարունակի ՊՍԺ-ում: Այս մասին հավաստիացնում է մարզական լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն:

Նրա փոխանցմամբ՝ ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան արդեն ժամանել է Փարիզ, որպեսզի ավարտին հասցնի գործարքը: Հաղորդվում է, որ փարիզյան ակումբը հոլանդացու տրանսֆերի պայքարում առաջ է անցել «Բարսելոնա»-ից: 

Սպասվում է, որ Դե Լիգտը ՊՍԺ-ում տարեկան 15 միլիոն եվրո կվաստակի: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: