Դրաքսլերը հաստատել է իր ու Նեյմարի կոնֆլիկտի մասին լուրը

11 Հունիսի 2019 20:09
Դրաքսլերը հաստատել է իր ու Նեյմարի կոնֆլիկտի մասին լուրը

ՊՍԺ-ի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերը խոսել է իր ու Նեյմարի կոնֆլիկտի մասին:

Նշվում է, որ դեպքը տեղի ունեցել «Մոնպելյե»-ի դեմ (2:3 խաղից հետո):

«Համաձայն չէի Նեյմարի հետ, ու նման իրավիճակ կարող էր ստեղծվել մեկ այլ թիմակցիս հետ: Դա տեղի ունեցավ խաղի ընթացքում ու երկուսս էլ չցանկացանք զիջել միմյանց: Կարծում եմ՝ արտառոց ոչինչ չի եղել, պարզապես, այդ պահին չկարողացանք սառը գլխով դատել»,- գերմանացու խոսքերը փոխանցում է Kicker-ը:

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստները թեժ լեզվակռիվ էին ունեցել նաև հանդերձարանում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: