ՊՍԺ-ում Նեյմարի հետ շատ ենք խոսում Մեսսիի մասին. Դի Մարիա

11 Հունիսի 2019 11:18
ՊՍԺ-ում Նեյմարի հետ շատ ենք խոսում Մեսսիի մասին. Դի Մարիա

ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի վինգեր Անխել Դի Մարիան խոստովանել է, որ նա Նեյմարի հետ շատ է խոսում «Բարսելոնա»-ի ավագ Լիոնել Մեսսիի մասին:

«Սիրում եմ խաղալ Մեսսիի հետ: Պարզապես հաճույք եմ ստանում դրանից: Այն, ինչ նա անում է, բացառիկ է: ՊՍԺ-ում Նեյմարի հետ շատ եմ խոսում Լեոյի մասին: Նեյմարն ինձ ասել է, որ Whatsapp-ում ընդհանուր չատ ունի Սուարեսի և Մեսսիի հետ»,- 31-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում El Mundo Deportivo-ն:

Հիշեցնենք, որ Նեյմարը կատալոնական ակումբում հանդես է եկել 2013-2017 թվականների ընթացքում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: