Հայտնի է, թե երբ Նեյմարը կվերադառնա խաղադաշտ

09 Հունիսի 2019 11:12
Հայտնի է, թե երբ Նեյմարը կվերադառնա խաղադաշտ

ՊՍԺ-ն իր պաշտոնական կայքում հայտնել է թիմի հարձակվող Նեյմարի բուժզնման արդյունքների մասին:

Ըստ աղբյուրի՝ բրազիլացի ֆուտբոլիստը վնասել է աջ կոճը, սակայն վիրահատության կարիք, ինչպես սպասվում էր, չի լինի: Հաղորդվում է, որ ապաքինման համար կպահանջվի մոտ 4 շաբաթ:

Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով Նեյմարը հեռացել է Բրազիլիայի հավաքականի ճամբարից: Նրան փոխարինել է Վիլիանը: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: