Diario Gol. ՊՍԺ-ն պատրաստվում է «պայթեցնել» տրանսֆերային շուկան

01 Հունիսի 2019 22:20
Diario Gol. ՊՍԺ-ն պատրաստվում է «պայթեցնել» տրանսֆերային շուկան

ՊՍԺ-ի ղեկավարությունը մտադիր է առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ լրջորեն ուժեղացնել թիմի հարձակման գիծը: Այս մասին հաղորդում է Diario Gol-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ փարիզյան գրանդը ցանկանում է թիմ հրավիրել «Յուվենթուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին: Ֆրանսիական կողմը պատրաստ է տեղափոխության դիմաց «ծեր սինյորա»-ին վճարել 140 մլն եվրո, իսկ պորտուգալացուն տարեկան 50 մլն եվրո աշխատավարձ:

Եթե գործարքը կայանա, ապա Ռոնալդուն կդառնա աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: