ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը գովեստի խոսքեր է հղել իր թիմի հարձակվող Կիլիան Մբապեի հասցեին:
«Մբապեն իր տարիքի համեմատ բավականին ինքնավստահ ու նպատակասլաց անձնավորություն է: Նա նույնիսկ մարզման ժամանակ խփած գոլերն է հաշվում:
Մի օր նա ինքն իրեն մարզաշապիկ էր նվիրել, որի վրա գրված էր մարզման ժամանակ խփած իր 100 գոլի մասին: Այդ ժամանակ ես նրան հարցրեցի, թե արդյո՞ք փոքր դարպասին խփածներն էլ է հաշվել. նա պատասխանեց, որ ոչ, միայն մեծ դարպասին այն էլ, երբ դարպասապահը տեղում է եղել»,- գերմանացու խոսքերն է մեջբերում Eurosport-ը: