Տուխելը վստահ չէ Նեյմարի ու Մբապեի ապագայի հարցում

23 Մայիսի 2019 19:43
Տուխելը վստահ չէ Նեյմարի ու Մբապեի ապագայի հարցում

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է ակումբի աստղեր Նեյմարի ու Մբապեի ապագայի մասին:

«Սա ֆուտբոլ է, ու լավ գիտենք, որ շատ թիմեր են հետաքրքրված մեր խաղացողներով: Տրանսֆերային շուկան խելահեղ է, սակայն, որպես մարզիչ կցանկանայի, որ Նեյմարն ու Մբապեն մնան Փարիզում: Եթե նրանք լքեն մեզ, ստիպված ենք կազմի մարտունակությունը պահպանելու այլ տարբերակներ փնտրել:

Կիլիանը շատ խելացի ու նպպատակասլաց տղա է: Ամեն օր շփվում եմ նրա հետ ու մենք վստահում ենք միմյանց»,- գերմանացի մասնագետի խոսքերը փոխանցում է AS-ը:

Հիշեցնենք, որ բրազիլացու ու ֆրանսիացու խաղով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալ»-ը:

Ավելի վաղ նշվում էր, որ «արքայական» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին ամռանը 600 մլն կհատկացնի տրանսֆերների, ինչպես նաև Մբապեին հրավիրելու համար:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: