Ֆրանսիայում մրցավարը յուրօրինակ կերպով է ավարտել կարիերան (տեսանյութ)

18 Մայիսի 2019 12:31
Ֆրանսիայում մրցավարը յուրօրինակ կերպով է ավարտել կարիերան (տեսանյութ)

Ֆրանսիացի մրցավար Յոհան Ռունսարը բավական հետաքրքիր և յուրօրինակ կերպով է ավարտել կարիերան:

Լիգա 2-ի 38-րդ տուրի՝ «Մետց» - «Բրեստ» հանդիպման հիմնական ժամանակին 45-ամյա մրցավարը 5 րոպե է ավելացրել, սակայն խաղը նախատեսվածից շուտ է ավարտել: Ավելացրած 3-րդ րոպեին եզրափակիչ սուլիչը հնչել է: Նա իր մոտ է կանչել խաղացողներին և նրանց դեղին ու կարմիր քարտեր նվիրել, իսկ հետո խոտածածկին սփրեյով գրել է «Շնորհակալություն»:

Նշենք, որ Ռունսարն իր կարիերայի ընթացքում ավելի քան 600 հանդիպում է սպասարկել: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: