AS. ՊՍԺ-ն ցանկանում է օգտվել ստեղծված իրավիճակից և առաջարկ կատարել Լյորիսին

17 Մայիսի 2019 23:45
AS. ՊՍԺ-ն ցանկանում է օգտվել ստեղծված իրավիճակից և առաջարկ կատարել Լյորիսին

«Տոտենհեմ»-ի դարպասապահ Ուգո Լյորիսը, հնարավոր է, համալրի ՊՍԺ-ի կազմը: Այս մասին հաղորդում է AS-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ մոտ ժամանակներս ֆրանսիացի խաղացողը 3-րդ անգամ է հայր դառնալու և այդ առիթով վերադառնալու է հայրենիք: Փարիզյան գրանդի ներկայացուցիչները մտադիր օգտվել այդ հանգամանքից և բանակցել վերջինիս հետ: Նշվում է, որ ֆրանսիական գրանդը պատրաստվում է տրանսֆերի վերաբերյալ շահավետ առաջարկ կատարել լոնդոնյան կողմին:

Հիշեցնենք, որ Լյորիսը Ֆրանսիայում խաղալու փորձ ունի: Վերջինս պաշտպանել է «Լիոն»-ի գույները, որտեղից 2012 թվականին տեղափոխվել է «Տոտենհեմ»:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: