ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանին տհաճ պահեր է ապրել:
Ինչպես հայտնում է L’Equipe-ը, գողացել են ուրուգվայցու 200 հազար եվրո արժողությամբ Range Rover Autobiography մակնիշի ավտոմեքենան:
Ի ուրախություն փարիզյան ակումբի ռմբարկուի՝ ոստիկանական ջոկատը կարողացել է գտնել ու վերադարձնել մեքենան: Այլ կայանված է եղել Լե-Բուրժեի տարածքում: Ենթադրվում է, որ կողոպտիչները ցանկացել են այն ուղարկել սահմանից դուրս: Ոստիկանությունը ձերբակալել է նրանց:
Հիշեցնենք, որ մրցաշրջանի ավարտին Կավանին, ամենայն հավանականությամբ, կլքի Փարիզը: Նշվում է, որ խաղացողը կարող է վերադառնալ Իտալիա կամ կարիերան շարունակել Իսպանիայում: