ՊՍԺ-ն մտադրություն չունի թիմ հրավիրել Գրիզմանին

16 Մայիսի 2019 20:46
ՊՍԺ-ն մտադրություն չունի թիմ հրավիրել Գրիզմանին

«Ատլետիկո»-ի հարձակվող Անտուան Գրիզմանն առաջիկա ամռանը չի տեղափոխվի ՊՍԺ: Այս մասին հաղորդում է Marca-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ փարիզյան ակումբը հետաքրքրված չէ ֆրանսիացու ծառայություններով ֆինանսական ֆեյր-փլեյի պատճառով: Նշվում է, որ ակումբում մտադրություն ունեն ամրապնդել պաշտպանության և կիսապաշտպանության գծերը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Գրիզմանը պաշտոնական հայտարարությամբ հանդես եկավ, նշելով, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո լքելու է «Ատլետիկո»-ն:

27-ամյա հարձակվողի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Բարսելոնա»-ն:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: