Զիդանը ցանկանում է «Ռեալ»-ում տեսնել «Բարսելոնա»-ի տրանսֆերային նպատակին

16 Մայիսի 2019 16:25
Զիդանը ցանկանում է «Ռեալ»-ում տեսնել «Բարսելոնա»-ի տրանսֆերային նպատակին

«Ռեալ»-ը միացել է «Լիլ»-ի հարձակվող Նիկոլյա Պեպեի տեղափոխույթան համար պայքարին: Այս մասին հայտնում է The Sun-ը: 

23-ամյա խաղացողին «արքայական» ակումբում է ցանկանում տեսնել անձամբ «սերուցքայիններ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը: 

Իվուարցու տրանսֆերի համար պոտենցիալ գնորդը ստիպված կլինի ոչ պակաս քան 50 միլիոն եվրո վճարել: 

«Ռեալ»-ից բացի Պեպեի տեղափոխության համար պայքարում են ՊՍԺ-ն, «Մանչեսթեր Յունայեդ»-ը, «Արսենալ»-ը, «Չելսի»-ն, «Լիվերպուլ»-ը, «Ինտեր»-ը, «Բավարիա»-ն և «Բարսելոնա»-ն: 

Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 39 խաղի, դարձել 21 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: