Ֆալկաոն կարող է լքել «Մոնակո»-ն

16 Մայիսի 2019 15:33
Ֆալկաոն կարող է լքել «Մոնակո»-ն

«Մոնակո»-ի հարձակվող Ռադամել Ֆալկաոն ամռանը կարող է լքել ֆրանսիական ակումբը: Այս մասին հայտնում է Don Balon-ը: 

Կոլումբիացու հետ ցանկանում է պայմանագիր կնքել «Լիլ»-ը, որն այս մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի ուղեգիր է նվաճել: 

Բացի այդ, 33-ամյա ֆուտբոլիստին ցանկանում են իրենց թիմում տեսնել «Ինտեր»-ը, «Ռիվեր Փլեյթ»-ը, «Վալենսիա»-ն, «Սևիլիա»-ն, «Բետիս»-ը և «Խետաֆե»-ն: 

Ենթադրվում է, որ տրանսֆերի արժեքը կարող է 20 միլիոն եվրո կազմել: 

Ֆրանսիայի առաջնության ընթացիկ խաղարկությունում Ֆալկաոն 31 հանդիպման է մասնակցել, դարձել 14 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: