«Յուվենթուս»-ը կապ է հաստատել ՊՍԺ-ի ֆուտբոլիստի գործակալի հետ

15 Մայիսի 2019 23:44
«Յուվենթուս»-ը կապ է հաստատել ՊՍԺ-ի ֆուտբոլիստի գործակալի հետ

ՊՍԺ-ի եզրային պաշտպան Թոմաս Մենյեն կարիերան կարող է շարունակել «Յուվենթուս»-ում: Այս մասին հաղորդում է Calciomercato.com-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «ծեր սինյորա»-ի սպորտային տնօրեն Ֆաբիո Պարատիչին արդեն իսկ կապ է հաստատել ֆուտբոլիստի գործակալի հետ:

Բելգիացի խաղացողը թուրինյան գրանդում, ամենայն հավանականությամբ, կփոխարինի Ժոաու Կանսելուին, ով մտադրություն ունի ամռանը հեռանալ թիմից:

Ընթացիկ մրցաշրջանում Մենյեն ՊՍԺ-ի կազմում Լիգա 1-ի շրջանակում 20 խաղի է մասնակցել ու դարձել 3 գոլի հեղինակ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: