Paris United. Նեյմարը խնդրել է ՊՍԺ-ի ղեկավարությանը գնել Կոուտինյոյի տրանսֆերը

15 Մայիսի 2019 20:48
Paris United. Նեյմարը խնդրել է ՊՍԺ-ի ղեկավարությանը գնել Կոուտինյոյի տրանսֆերը

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը խնդրել է թիմի ղեկավարությանը ձեռք բերել «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի տրանսֆերը: Այս մասին տեղեկացնում է Paris United-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ փարիզյան ակումբը պատրաստ է հանդիպել 26-ամյա ֆուտբոլիստի գործակալների հետ և քննարկել հնարավոր տրանսֆերը: 

Նշենք, որ Կոուտինյոյի տրանսֆերային արժեքը գնահատվում է 100 միլիոն եվրո: Նրա պայմանագրի ժամկետը կատալոնական ակումբի հետ լրանում է 2022 թվականի ամռանը:

Հիշեցնենք, որ երկուսն էլ հանդես են գալիս Բրազիլիայի ազգային հավաքականում: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: