ՊՍԺ-ն սկսել է նոր պայմանագրի վերաբերյալ բանակցել Մբապեի հետ

15 Մայիսի 2019 17:00
ՊՍԺ-ն սկսել է նոր պայմանագրի վերաբերյալ բանակցել Մբապեի հետ

ՊՍԺ-ն ցանկանում է նոր պայմանագիր կնքել հարձակվող Կիլիան Մբապեի հետ: Այս մասին հայտնում է RMC Sport-ը: 

Փարիզյան ակումբը սկսել է բանակցություններ վարել 20-ամյա ֆուտբոլիստի հետ: Նրա գործող համաձայնագրի ժամկետը թիմի հետ լրանում  2022 թվականին: 

Նշվում է, որ կողմերը դեռևս համաձայնության չեն եկել: ՊՍԺ-ն մտադիր է որքան հնարավոր է շուտ երկարաձգել ֆրանսիացի ֆուտբոլիստի հետ պայմանագրի ժամկետը, քանի որ նրա ծառայություններով եվրոպական շատ գերակումբներ են հետաքրքրված: 

Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն մասնակցել է 41 հանդիպման, դարձել 36 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ: 

Նա ֆրանսիական ակումբի կազմում խաղում է 2017 թվականից: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: