«Բարսելոնա»-ն կպայքարի «Ռեալ»-ի նախկին աստղի համար

14 Մայիսի 2019 10:43
«Բարսելոնա»-ն կպայքարի «Ռեալ»-ի նախկին աստղի համար

ՊՍԺ-ի հարձակվող Անխել դի Մարիան կարող է առաջիկա ամռանը լքել փարիզյան ակումբը: Այս մասին հայտնում է Goal-ը: 

Արգենտինացու համար կպայքարեն «Բարսելոնա»-ն և «Ատլետիկո»-ն: 

31-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով անձամբ հետաքրքրված է մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն: 

Ինքը Դի Մարիան պատրաստ է տեղափոխվել Իսպանիա: Նրա տրանսֆերը գնահատվում է 45 միլիոն եվրո: 

Ընթացիկ մրցաշրջանում «Ռեալ»-ի նախկին ֆուտբոլիստը մասնակցել է 43 խաղի, դարձել 18 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: