Նեյմարը շատ համարձակ ֆուտբոլիստ է և կարող է դառնալ թիմի առաջատարը. Տուխել

11 Մայիսի 2019 13:27
Նեյմարը շատ համարձակ ֆուտբոլիստ է և կարող է դառնալ թիմի առաջատարը. Տուխել

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մտադիր չէ Նեյմարին հանձնել ավագի թևկապը:

«Տարբեր միջոցներ կան առաջատար լինելը ցույց տալու համար: Նեյմարը շատ համարձակ ֆուտբոլիստ է, ով կարող է թիմի առաջատարը լինել: Միևնույն ժամանակ շատ գոհ եմ Տիագո Սիլվայից և Մարկինյոսից, ուստի չեմ ցանկանում փոփոխություններ կատարել ավագի հարցում»,- գերմանացի մասնագետի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը:

Հիշեցնենք, որ բրազիլացի ֆուտբոլիստը 2017 թվականից է հանդես գալիս փարիզյան ակումբում: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: