Նեյմարը կարող է առաջատար լինել, սակայն ես չեմ պատրաստվում փոխել թիմի ավագին. Տուխել

10 Մայիսի 2019 21:46
Նեյմարը կարող է առաջատար լինել, սակայն ես չեմ պատրաստվում փոխել թիմի ավագին. Տուխել

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հասկացնել է տվել, որ չի պատրաստվում թիմի ավագի թևկապը հանձնել բրազիլացի հարձակվող Նեյմարին:

«Մենք հասկանում ենք, որ Նեյմարը սխալ է թույլ տվել, ինչի համար էլ որակազրկվել է: Շատ տարբերակներ կան ապացուցելու համար, որ դու առաջատար ես: Նեյմարը հիասքանչ խաղացող է, ով իր որակներով կարող է առաջատար դառնալ: Ներկայումս ես շատ գոհ եմ Տիագո Սիլվայից ու Մարկինյոսից: Նրանք հաջողությամբ կատարում են ավագի պարտականությունները»,- գերմանացու խոսքերն է մեջբերում Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Գավաթի եզրափակչից հետո, որտեղ ՊՍԺ-ն պարտվել էր «Ռեն»-ին, Նեյմարը հարվածել էր երկրպագուներից մեկին, ինչի համար 2 խաղով որակազրկվե էր:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: