Corriere dello Sport. Տուխելի գլխին սև ամպեր են կուտակվում. Նասեր Ալ-Հելաիֆին ընտրել է ՊՍԺ-ի ապագա մարզչին

06 Մայիսի 2019 20:22
Corriere dello Sport. Տուխելի գլխին սև ամպեր են կուտակվում. Նասեր Ալ-Հելաիֆին ընտրել է ՊՍԺ-ի ապագա մարզչին

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը կարող է հեռացվել իր զբաղեցրած պաշտոնից մրցաշրջանի ավարտին:

Ինչպես հաղորդում է Corriere dello Sport-ը,փարիզյան ակումբի ղեկավարությունը գերմանացի մասնագետի փոխարինողի ակտիվ որոնումների մեջ է: Նշվում է, որ նախագահ Նասեր Ալ-Հելաիֆին ցանկանում է հրավիրել Մասիմիլիանո Ալեգրիիին,ով ներկայում գլխավորում է «Յուվենթուս»-ը, սակայն ամռանը նույնպես կարող է հեռանալ: Ալ-Հելաիֆիի կարծիքով, հենց իտալացին կարող է թիմին հասցնել բաղձալի նպատակին՝ Չեմպիոնների լիգայի գավաթի նվաճմանը:

Հիշեցնենք, որ 51-ամյա մասնագետը Թուրինում անցկացրած 5 տարում 11 տիտղոս է նվաճել՝ այդ թվում 5 «Սկուդետո»:

Հավելենք, որ ֆրանսիական թիմը դուրս էր մնացել Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8 եզրափակչից՝ երկխաղյա դիմակայությունում զիջելով «Մանչեսթեր Յունայթեդ»-ին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: