Լիգա 1. Նեյմարի գոլի շնորհիվ ՊՍԺ-ն ոչ-ոքի խաղաց «Նիս»-ի հետ (տեսանյութ)

04 Մայիսի 2019 20:56
Լիգա 1. Նեյմարի գոլի շնորհիվ ՊՍԺ-ն ոչ-ոքի խաղաց «Նիս»-ի հետ (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 35-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Նիս»-ի հետ:

46-րդ րոպեին հյուրերի առաջ է մղել Իգնատիուս Գանագոն: 60-րդ րոպեին փարիզցիների կազմում 11-մետրանոցի օգնությամբ պատասխան գնդակը խփել է Նեյմարը: Խաղավերջում մրցավարը ևս մեկ 11-մետրանոց նշանակեց հյուրերի դարպասին, սակայն այս անգամ գնդակին մոտեցավ Կավանին և վրիպեց:

Այսպսիով, «Նիս»-ը վաստակած 52 միավորով գտնվում է մրցաշարային աղյուսակի 7-րդ տեղում:

ՊՍԺ - «Նիս»՝ 1:1


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: