Մբապեն գերազանցել է Բոլտի արագությունը՝ «Մոնակո»-ին առաջին գոլը խփելիս (տեսանյութ)

22 Ապրիլի 2019 22:34
Մբապեն գերազանցել է Բոլտի արագությունը՝ «Մոնակո»-ին առաջին գոլը խփելիս (տեսանյութ)

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն Ֆրանսիայի առաջնության հերթական տուրի՝ «Մոնակո»-ի դեմ հանդիպման ժամանակ հեթ-տրիկ էր գրանցել իր անվան դիմաց:

Առաջին գոլը խփելիս՝ ֆրանսիացին մեծ արագություն է զարգացրել, որն, ինչպես հետո պարզվել է, ավելի մեծ է եղել, քան Ուսեին Բոլտի արագությունը՝ 100 մետր տարածությունում համաշխարհային ռեկորդ գրանցելիս:
Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը:

Աղբյուրի հաղորդմամբ, ճամայկացու արագությունը եղել է 37,58 կմ/ժ, իսկ ֆրանսիացունը՝ 38 կմ/ժ:

Հիշեցնենք, որ փարիզյան գրանդը ժամկետից շուտ ապահովել էր չեմպիոնական տիտղոսը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: