«Ինտեր»-ը 60 միլիոն եվրո է առաջարկել Պեպեի տրանսֆերի համար

16 Ապրիլի 2019 14:32
«Ինտեր»-ը 60 միլիոն եվրո է առաջարկել Պեպեի տրանսֆերի համար

«Ինտեր»-ը հետաքրքրված է «Լիլ»-ի հարձակվող Նիկոլյա Պեպեի ծառայություններով: Այս մասին հայտնում է France Football-ը:

Միլանյան ակումբը 23-ամյա խաղացողի տեղափոխության համար 60 միլիոն եվրո է առաջարկում:

Ավելի վաղ «Լիլ»-ի նախագահ Ժերար Լոպեսը հաստատել էր, որ ակումբը կբաժանվի իր առաջատարից:

Հաղորդվում էր, որ իվուարցու հետ հավակնում են պայմանագիր կնքել «Բարսելոնա»-ն, «Բավարիա»-ն, ՊՍԺ-ն և «Արսենալ»-ը:

Ընթացիկ մրցաշրջանում Պեպեն մասնակցել է 32 խաղի, դարձել 19 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ: Նրա պայմանագրի ժամկետը ֆրանսիական ակումբի հետ լրանում է 2022 թվականին:

«Լիլ»-ը զբաղեցնում է Լիգա 1-ի 2-րդ հորիզոնականը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: