«Ռեն»-ի սեփականատերը 100 մլն եվրո կնվիրաբերի Աստվածամոր տաճարի վերականգման համար

16 Ապրիլի 2019 12:20
«Ռեն»-ի սեփականատերը 100 մլն եվրո կնվիրաբերի Աստվածամոր տաճարի վերականգման համար

Ֆրանսիացի միլիարդատեր, «Ռեն» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ֆրանսուա-Անրի Պինոն 100 մլն եվրո կնվիրաբերի Աստվածամոր տաճարի վերականգման համար։

«Ես և հայրս որոշել ենք մեր Artemis ընկերության ֆոնդից 100 մլն եվրո հատկացնել Աստվածամոր տաճարի վերականգման համար»,- Պինո կրտսերի խոսքերն է մեջբերում Le Figaro-ն:

Նշենք, որ Ֆրանսուա-Անրի Պինոն Kering ընկերության տնօրենն է, բացի այդ ղեկավարում է այնպիսի բրենդներ ինչպիսիք են Gucci-ն, Yves Saint Laurent-ը և Alexander McQueen-ը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: