«Արսենալ»-ը «Բավարիա»-ի հետ կպայքարի Պեպեի տրանսֆերի համար

15 Ապրիլի 2019 16:20
«Արսենալ»-ը «Բավարիա»-ի հետ կպայքարի Պեպեի տրանսֆերի համար

«Լիլ»-ի հարձակվող Նիկոլյա Պեպեն ընթացիկ մրցաշրջանից հետո կլքի ֆրանսիական ակումբը: Այս մասին հայտնում է The Sun-ը: 

«Լիլ»-ի նախագահ Ջիրարդ Լոպեզը հաստատել է, որ 23-ամյա խաղացողն առաջիկա ամռանը կհեռանա թիմից, ինչպես նաև նշել է, որ նա չի տեղափոխվի Լիգա 1-ի այլ ակումբներ: 

Լոպեզը նաև հայտնել է, որ ցանկանում է իվուարցու տրանսֆերի վաճառքից ոչ պակաս քան 72 միլիոն ֆունտ ստանալ: 

Հաղորդվում է, որ երիտասարդ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Արսենալ»-ը, «Մանչեսթեր Յունայթեդ»-ը և «Բավարիա»-ն: 

Ընթացիկ մրցաշրջանում Պեպեն մասնակցել է 32 խաղի, դարձել 19 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ: «Լիլ»-ը զբաղեցնում է Ֆրանսիայի առաջնության 2-րդ հորիզոնականը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: