Պաշտոնական. Յովետիչի վնասվածքը լուրջ է. նա վիրահատության կենթարկվի

15 Ապրիլի 2019 13:12
Պաշտոնական. Յովետիչի վնասվածքը լուրջ է. նա վիրահատության կենթարկվի

«Մոնակո»-ի հարձակվող Ստեֆան Յովետիչը խաղադաշտից կբացակայի մոտ կես տարի: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ չեռնոգորացի խաղացողի մոտ ծնկի խաչաձև կապանների պատռվածք է հայտնաբերվել: Ֆուտբոլիստն առաջիկայում վիրահատության կենթարկվի, իսկ ապաքինումը կտևի 6 ամսից ոչ պակաս:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա ֆուտբոլիստը «Մոնակո»-ի կազմում մասնակցել է 10 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: