Բնականաբար կնվաճենք չեմպիոնի կոչումը, սակայն այսպես խաղալու իրավունք այլևս չունենք. Մբապե

15 Ապրիլի 2019 11:29
Բնականաբար կնվաճենք չեմպիոնի կոչումը, սակայն այսպես խաղալու իրավունք այլևս չունենք. Մբապե

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է «Լիլ»-ից կրած խոշոր հաշվով պարտության մասին:

«Խաղն ընթանում էր կա՛մ մեր տուգանային հրապարակում, կա՛մ մրցակցի: Աստիճանաբար կորցրեցինք մեր զգոնությունը և խաղը տանուլ տվեցինք:

Կարող ենք պարտվել, դա ոչինչ: Միևնույն է՝ մենք ենք դառնալու չեմպիոն, բայց չի կարելի նման ձևով պարտվել՝ 4-5 գնդակ բաց թողնելով: Խաղացինք, ինչպես սիրողական մակարդակի թիմ: Այլևս իրավունք չունենք նման խաղ ցուցադրել»,- 20-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Canal+-ը: 

Հիշեցնենք, որ 31 տուրից հետո փարիզյան ակումբը 81 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: