Le10Sport. ՊՍԺ-ն Կավանիին փոխարինելու 5 թեկնածու ունի

15 Ապրիլի 2019 10:52
Le10Sport. ՊՍԺ-ն Կավանիին փոխարինելու 5 թեկնածու ունի

ՊՍԺ-ի հարձակվող Էդիnսոն Կավանին, ամենայն հավանականությամբ, ամռանը կհեռանա թիմից: Այս մասին տեղեկացնում է Le10Sport-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբն արդեն սկսել է փոխարինող փնտրել ուրուգվայցու համար: Հաղորդվում է, որ փարիզյան գրանդի կարճ ցուցակում է հայտնվել 5 հարձակվող՝ Անտուան Գրիզմանը («Ատլետիկո»), Մաուրո Իկարդին («Ինտեր»), Նիկոլյա Պեպեն («Լիլ»), Լուկա Յովիչը («Այնտրախտ»), Տիմո Վերները («Լեյպցիգ»):

Հիշեցնենք, որ Կավանիի պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2020 թվականի ամառը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: