Լիգա 1. Ֆուտբոլային ապտակ՝ փարիզցիներին. «Լիլ» - ՊՍԺ՝ 5:1 (տեսանյութ)

15 Ապրիլի 2019 00:37
Լիգա 1. Ֆուտբոլային ապտակ՝ փարիզցիներին. «Լիլ» - ՊՍԺ՝ 5:1 (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 32-րդ տուրի կենտրոնական խաղում միմյանց հետ մրցեցին «Լիլ»-ն ու ՊՍԺ-ն:

7-րդ րոպեին փարիզյան ակումբի ֆուտբոլիստ Թոմաս Մենյեն ինքնագոլի հեղինակ դարձավ: 4 րոպե անց հաշվի հավասարակշռությունը վերականգնեց Խուան Բերնատը: 36-րդ րոպեին նույն Բերնատը կարմիր քարտի արժանացավ ու հեռացվեց խաղադաշտից՝ իր թիմին թողնելով 10 հոգով:
Երկրորդ կեսում տանտերը կարողացան հստակորեն օգտագործել թվային առավելությունը: 51-րդ րոպեին Նիկոլյա Պեպեն առաջ մղեց իր թիմին: 65-րդ րոպեին Բամբան հաշիվը դարձրեց 3:1: 6 րոպե անց Տուխելի սաների համար հաշիվը դարձավ անպատվաբեր՝ 1:4. գոլի հեղինակը Գաբրիելն էր: 84-րդ րոպեին Ֆոնտեն իր թիմի 5-րդ գնդակը խփեց՝ հաշիվը դարձնելով գերխոշոր:

Այս խաղից հետո փարիզյան թիմն ունի 81 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսկակի առաջին հորիզոնականը՝ 2-րդ տեղում ընթացող «Լիլ»-ին գերազանցելով 17 միավորով:

«Լիլ» - ՊՍԺ՝ 5:1 

 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: