Ալվեսն ասել է, թե ով է իր հետ աշխատած ամենախելացի մարզիչը

12 Ապրիլի 2019 16:06
Ալվեսն ասել է, թե ով է իր հետ աշխատած ամենախելացի մարզիչը

ՊՍԺ-ի պաշտպան Դանի Ալվեսը գովեստի խոսքեր է հնչեցրել փարիզյան ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի հասցեին:

«Իմ այստեղ գտնվելու ընթացքում նա ակումբի լավագույն մարզիչն է: 

Ես նախկինում երբեք չեմ աշխատել մի մարզչի հետ, ով այսչափ խելացի է և այսքան պատրաստ է ծառայել թիմին: 

Նա խաղերի լավ վերլուծություններ է անում, նրա մարզչական շտաբն անհավանական է», - բրազիլացու խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն: 

Հիշեցնենք, որ 45-ամյա Տուխելը ֆրանսիական թիմը գլխավորել է նախորդ տարվա ամռանը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: