«Լիոն»-ը պատրաստ է իր առաջատարներից մեկի տրանսֆերը վաճառել ՊՍԺ-ին

14 Մարտի 2019 23:03
«Լիոն»-ը պատրաստ է իր առաջատարներից մեկի տրանսֆերը վաճառել ՊՍԺ-ին

«Լիոն»-ի կիսապաշտպան Տանգի Նդոմբելեն կարող է փոխել ակումբային գրանցումը: Այս մասին հաղորդում է France Football-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆրանսիական ակումբը պատրաստ է առաջիկա ամռանը վաճառել ֆուտբոլիստի տրանսֆերը նույնիսկ իր հիմնական մրցակիցներից մեկին ՊՍԺ-ին:

22-ամյա խաղացողի տրանսֆերը գնահատվում է 50 մլն եվրո:

Հավելենք, որ Նդոմբելեն «Լիոն»-ի կազմում հանդես է գալիս 2017 թվականից: 

Ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 38 խաղի՝ դառնալով 2 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: