L’Equipe. Բալոտելին համաձայնության է եկել «Մարսել»-ի հետ

21 Հունվարի 2019 13:10
L’Equipe. Բալոտելին համաձայնության է եկել «Մարսել»-ի հետ

«Նիս»-ի հարձակվող Մարիո Բալոտելին, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Մարսել»-ում: Այս մասին տեղեկացնում է  L’Equipe-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, իտալացի ֆուտբոլիստը երկարատև բանակցություններից հետո համաձայնության է եկել ֆրանսիական ակումբի հետ: Սպասվում է, որ առաջիկա օրերին 28-ամյա խաղացողը կխզի «Նիս»-ի հետ պայմանագիրը, որի ժամկետը լրանում է 2019 թվականի ամռանը: 

Հիշեցնենք, որ Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում Բալոտելին մասնակցել է 10 հանդիպման, սակայն չի կարողացել գոլով աչքի ընկնել:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: