Լիգա 1. ՊՍԺ-ն 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Ամյեն»-ի դարպասը (տեսանյութ)

12 Հունվարի 2019 22:18
Լիգա 1. ՊՍԺ-ն 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Ամյեն»-ի դարպասը (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 20-րդ տուրի շրջանակում առաջատար ՊՍԺ-ն արտագնա խաղում 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Ամյեն»-ի դարպասը:

Փարիզյան գրանդի կազմում մեկական անգամ աչքի են ընկել Կավանին, Մբապեն և Մարկինյոսը:

Տանտերերի կազմում 66-րդ րոպեին խաղադաշտից հեռացվել է Հալեդ Ադենոնը:

Այսպիսով, վաստակած 50 միավորով ՊՍԺ-ն շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը:

«Ամյեն» - ՊՍԺ՝ 0:3


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: