Բուֆոնը հայտնել է, թե մինչև երբ է մտադիր խաղալ

12 Հունվարի 2019 17:12
Բուֆոնը հայտնել է, թե մինչև երբ է մտադիր խաղալ

ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հայտնել է, որ մտադիր չէ մրցաշրջանի վերջում ավարտել կարիերան:

«Եթե ակումբի ղեկավարությունը համաձայնի, ցանկանում եմ ևս 1 մրցաշրջան խաղալ: «Յուվենթուս»-ից հեռանալուց հետո հասկացա, որ վերջնական խոսքս դեռ չեմ ասել: Երազանքներ ունեմ, որոնք պետք է անպայման իրականացնեմ: Կարծում եմ՝ դեռ ժամանակ ունեմ»,- իտալացի դարպասապահի խոսքերն է մեջբերում Goal-ը:

Հիշեցնենք, որ 40-ամյա դարպասապահը նախորդ ամռանն էր ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել փարիզյան ակումբ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: