Բալոտելին մոտ է «Մարսել» տեղափոխությանը

04 Հունվարի 2019 12:11
Բալոտելին մոտ է «Մարսել» տեղափոխությանը

«Նիս»-ի հարձակվող Մարիո Բալոտելին, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի Ֆրանսիայի առաջնության մեկ այլ ակումբում: Այս մասին տեղեկացնում է հայտնի մարզական լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն:

Աղբյուրի փոխանցմամբ, իտալացի ֆուտբոլիստը մոտ է «Մարսել» տեղափոխությանը: Տրանսֆերի մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկա օրերին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Նիս»-ի գլխավոր մարզիչ Պատրիկ Վիեյրան դժգոհ է 28-ամյա ֆուտբոլիստի պահվածքից և մտադիր է հրաժարվել նրա ծառայություններից:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: