Բալոտելին կարող է կարիերան շարունակել Թուրքիայի առաջնությունում

26 Դեկտեմբերի 2018 15:55
Բալոտելին կարող է կարիերան շարունակել Թուրքիայի առաջնությունում

«Նիս»-ի հարձակվող Մարիո Բալոտելին կարող է կարիերան շարունակել Թուրքիայի առաջնությունում: Այս մասին տեղեկացնում է Footmercato-ն:

Աղբյուրի փոխանցմամբ, իտալացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Ֆեներբախչե»-ն, որը մտադիր է տրանսֆերն իրականացնել 2019 թվականի հունվարին:

Նշենք, որ 28-ամյա ֆուտբոլիստին իրենց թիմում ցանկանում են տեսնել նաև «Մարսել»-ը և «Ֆիորենտինա»-ն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Նիս»-ն այլևս հույսեր չի կապում Բալոտելիի հետ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: