L’Équipe. «Նիս»-ը պատրաստ է հրաժարվել Բալոտելիի ծառայություններից

23 Դեկտեմբերի 2018 16:33
L’Équipe. «Նիս»-ը պատրաստ է հրաժարվել Բալոտելիի ծառայություններից

«Նիս»-ը պատրաստ է հրաժարվել թիմի հարձակվող Մարիո Բալոտելիի ծառայություններից: Այս մասին տեղեկացնում է L’Équipe-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, ֆրանսիական ակումբը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում մտադիր է վաճառել 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը և դրա դիմաց ստանալ 2-3 միլիոն եվրո:

Նշենք, որ իտալացի ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2019 թվականի ամռանը:

Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Բալոտելին մասնակցել է 10 հանդիպման և դարձել ընդամենը 1 գոլային փոխանցման հեղինակ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: