Զիդանի հետ ծանոթության պահին ինձ փոքր մարդ էի զգում. Մբապե

07 Դեկտեմբերի 2018 19:50
Զիդանի հետ ծանոթության պահին ինձ փոքր մարդ էի զգում. Մբապե


ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն հիացած է իր հայրենակից Զինեդին Զիդանով:

«Զիդանը մեծ անհատականություն է: Վերջերս եմ ծանոթացել նրա հետ և այդ պահին ինձ փոքր մարդ էի զգում, չնայած, որ ինձ մոտ նման զգացողություն հազվադեպ է լինում:

Զիդանը այնպիսի խարիզմա ունի, կարծես քո առջև կանգնած են 15000 մարդ: Կրկին կցանկանայի հանդիպել նրան»,- 19 ամյա աշխարհի չեմպիոնի խոսքերը փոխանցում է France Football-ը:

Հիշեցնենք, որ France Football-ի վարկածով ֆրանսիացին ճանաչվել էր 2018 թվականի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: