Էմերին չի հեռացվի ՊՍԺ-ի գլխավոր մարզչի պաշտոնից

09 Մարտի 2017 21:34
Էմերին չի հեռացվի ՊՍԺ-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին չի հեռացվի ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից: Այս մասին փոխանցում AS-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ չնայած «Բարսելոնա»-ից 6:1 հաշվով կրած ջախջախիչ պարտությանը, Ունաի Էմերիին աշխատանքին ոչ մի վտանգ չի սպառնում: Փարիզյան ակումբի ղեկավարությունը Էմերիին դիտարկում է որպես ՊՍԺ-ի երկարաժամկետ պլանները կատարող մարզիչ:

Ֆրանսիայի առաջնության 28 տուրերից հետո ՊՍԺ-ն 62 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը՝ 3 միավոր հետ մնալով առաջատար «Մոնակո»-ից: Բացի այդ, շարունակում է պայքարը Ֆրանսիայի գավաթի և լիգայի գավաթի խաղարկություններում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: