Լիգա 1. ՊՍԺ-ն վստահ հաղթանակ տարավ «Անժե»-ի նկատմամբ (տեսանյութ)

25 Օգոստոսի 2018 20:49
Լիգա 1. ՊՍԺ-ն վստահ հաղթանակ տարավ «Անժե»-ի նկատմամբ (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 3-րդ տուրի շրջանակում ՊՍԺ-ն «Պարկ դե Պրինս» մարզադաշտում հյուրընկալեց «Անժե»-ին:

Ֆրանսիայի գործող չեմպիոնները վստահ հաղթանակ տարան: 12-րդ րոպեին Էդիսոն Կավանին առաջ մղեց փարիզյան ակումբին, սակայն 10 րոպե անց Մանգանին դիպուկ իրացրեց 11-մետրանոցը, և հաշիվը հավասարվեց:

Երկրորդ խաղակեսում տանտերերն ավելացրին ճնշումը: 51-րդ րոպեին Մբապեն կրկին առաջ մղեց ՊՍԺ-ին, իսկ 66-րդ րոպեին Նեյմարը դրեց հանդիպման վերջակետը:

ՊՍԺ-ն 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց ընթացիկ առաջնությունում և այժմ վաստակած 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

ՊՍԺ - «Անժե»՝ 3:1
1:0՝ Կավանի (12'), 1:1՝ Մանգանի (22' - 11-մետր.), 2:1՝ Մբապե (51'), 3:1՝ Նեյմար (66')


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: