Ժերոմ Բոատենգը կարող է կարիերան շարունակել ֆրանսիայում

12 Հուլիսի 2018 23:56
Ժերոմ Բոատենգը կարող է կարիերան շարունակել ֆրանսիայում

«Բավարիա»-ի պաշտպան Ժերոմ Բոատենգը կարող է կարիերան շարունակել ՊՍԺ-ում։ Այս մասին հաղորդում է culturepsg.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ փարիզյան ակումբ գերմանացի պաշտպանի տրանսֆերի դիմաց պատրաստ է վճարել 35 միլիոն եվրո։ ՊՍԺ-ում Բոատենգը կարող է տարեկան վաստակել 8 միլիոն եվրո։ Նշենք, որ «Բավարիա»-ի ղեկավարությունը պատրաստ է վաճառել կենտրոնական պաշտպանի տրանսֆերը։

Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում Ժերոմ Բոատենգը մասնակցել է 19 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ 

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: