Տուխելը Վերատիին խնդրել է պակասեցնել ավելորդ քաշը

13 Հունիսի 2018 12:58
Տուխելը Վերատիին խնդրել է պակասեցնել ավելորդ քաշը

ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին հանդիպել է թիմի նոր գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին: Այս մասին հաղորդում է Paris United-ը: 

Գերմանացի մասնագետը, ով իր աշխատանքում շատ մեծ ուշադրություն է դարձնում ֆուտբոլիստների սննդակարգին, հայտնել է, որ հաջորդ մրցաշրջանում հույսեր է կապում 25-ամյա խաղացողի հետ և նրան խնդրել է պակասեցնել ավելորդ քաշը: 

Ինքը իտալացի ֆուտբոլիստը դեմ չէ շարունակել հանդես գալ փարիզյան ակումբի կազմում: 

Վերատիի գործակալ Մինո Ռայոլան իր հերթին կփորձի իր հաճախորդին, ում ծառայություններով հետաքրքրված են «Ռեալ»-ը, «Մանչեսթեր Յունայթեդ»-ը և «Յուվենթուս»-ը, այլ ակումբ տեղափոխել: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: