«ՄՅու»-ն մտադիր է ֆուտբոլի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերն իրականացնել

11 Հունիսի 2018 11:11
«ՄՅու»-ն մտադիր է ֆուտբոլի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերն իրականացնել

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը մտադիր է աղմկահարույց տրանսֆեր իրականացնել՝ պայմանագիր կնքելով ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի հետ: Այս մասին հաղորդում է Goal-ը:

Մանկունիանցիները ֆրանսիացի ֆուտբոլիստի տեղափոխության համար 270 միլիոն եվրո կառաջարկեն: 
 
Փարիզյան ակումբ հակառակ ուղղությամբ կարող է տեղափոխվել հարձակվող Անտոնի Մարսիալը, և այդժամ գործարքի արժեքը կարող է նվազել՝ հասնելով 190 միլիոն եվրոյի: 
 
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանից առաջ ՊՍԺ-ն վարձակալել էր 19-ամյա խաղացողին «Մոնակո»-ից՝ հետագայում պարտավորված լինելով նրա տրանսֆերը գնել 180 միլիոն եվրոյով:

Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: